Սիրիայի ընդդիմադիրները դիմել են ԱՄՆ-ին ու Թուրքիային
Դեկտեմբեր 13, 2016 15:00 Asia/Tehran
Սիրիայի ընդդիմադիրները Հալեպից փախչելու համար դիմել են ԱՄՆ-ին ու Թուրքիային:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, Հալեպի արևելյան հատվածի ուղղությամբ Սիրիայի բանակի հարձակումները կասեցնելու համար, «Շամիե ճակատ» ահաբեկչական խմբի պարագլուխ Աբու Ալի Սաղուրը դիմել է ԱՄՆ-ի ու Թուրքիայի միջնորդությանը:
«Շամիե ճակատ» խումբը հովանավորվում է արտասահմանյան կառավարությունների, այդ թվում` ԱՄՆ-ի ու Թուրքիայի կողմից:
Ներկա պայմաններում Թուրքիայի պետայրերին մտահոգում է այն փաստը, որ Սիրիայի բանակը համարյա իր հսկողության տակ է առել ահաբեկիչների ու ընդդիմադիրների կողմից գրավված շրջանները:
Սիրիայի ճգնաժամի մեկնարկից ի վեր, Թուրքիան ընդդիմադիր ու ծայրահեղական խմբերի գլխավոր հովանավորներից է եղել:
Պիտակ