Պաղեստինի քրիստոնյաներն ընդգծում են այդ տարածքի ժողովրդի իդեալների իրագործման անհրաժեշտությունը
Երուսաղեմի ուղղափառ քրիստոնյաների արքեպիսկոպոսն ու ՊԱԿ-ում քրիստոնեական համայանքի ներկայացուցիչն ընդգծեցին այդ տարածքի ժողովրդի իդեալների իրագործման անհրաժեշտությունը:
Համաձայն Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման, Աթաոլլահ Հանան Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ Համաս-ի հիմնադրման 29-ամյակին կապակցությամբ ասել է. «Քրիստոնյաները Պաղեստինի ողջ ժողովրդի կողքին պաշտպանում են նույն իդեալը և ընդգծում են միասնականության անհրաժեշտությունը»:
«Համաս-ը Պաղեստինի ժողովրդին՝ քրիստոնյա, թե մուսուլման, մեծ ծառայություններ է մատուցել»,-հավելել է Հանան:
ՊԱԿ-ում քրիստոնյա համայանքը ներկայացնող Մանուել Մոսլեմը ողջունելով Համաս-ի քայլերն ընդգծել է, որ այս շարժումը Սիոնիստական ռեժիմից պաշտպանում է Պաղեստինի ժողովրդին ու տարածքը և մինչև Պաղեստինի ազատագրումը քրիստոնյաները կանգնած կմնա Համասի կողքին:
Իսրայելի ռեժիմը ցանկանում է մասնատել իսլամ աշխարհը, իրենց հայրենիքից արտաքսել պաղեստինցիներին և ոչնչացնել իսլամական միասնականությունը: