Պաղեստինի քրիստոնյաներն ընդգծում են այդ տարածքի ժողովրդի իդեալների իրագործման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i46678-Պաղեստինի_քրիստոնյաներն_ընդգծում_են_այդ_տարածքի_ժողովրդի_իդեալների_իրագործման_անհրաժեշտությունը
Երուսաղեմի ուղղափառ քրիստոնյաների արքեպիսկոպոսն ու ՊԱԿ-ում քրիստոնեական համայանքի ներկայացուցիչն ընդգծեցին այդ տարածքի ժողովրդի իդեալների իրագործման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 14, 2016 08:16 Asia/Tehran
  • Պաղեստինի քրիստոնյաներն ընդգծում են այդ տարածքի ժողովրդի իդեալների իրագործման անհրաժեշտությունը

Երուսաղեմի ուղղափառ քրիստոնյաների արքեպիսկոպոսն ու ՊԱԿ-ում քրիստոնեական համայանքի ներկայացուցիչն ընդգծեցին այդ տարածքի ժողովրդի իդեալների իրագործման անհրաժեշտությունը:

Համաձայն Պաղեստինի տեղեկատվական կենտրոնի հաղորդման, Աթաոլլահ Հանան Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ Համաս-ի հիմնադրման 29-ամյակին կապակցությամբ ասել է. «Քրիստոնյաները Պաղեստինի ողջ ժողովրդի կողքին պաշտպանում են նույն իդեալը և ընդգծում են միասնականության անհրաժեշտությունը»:

«Համաս-ը Պաղեստինի ժողովրդին՝ քրիստոնյա, թե մուսուլման, մեծ ծառայություններ է մատուցել»,-հավելել է Հանան:

ՊԱԿ-ում քրիստոնյա համայանքը ներկայացնող Մանուել Մոսլեմը ողջունելով Համաս-ի քայլերն ընդգծել է, որ այս շարժումը Սիոնիստական ռեժիմից պաշտպանում է Պաղեստինի ժողովրդին ու տարածքը և մինչև Պաղեստինի ազատագրումը քրիստոնյաները կանգնած կմնա Համասի կողքին:

Իսրայելի ռեժիմը ցանկանում է մասնատել իսլամ աշխարհը, իրենց հայրենիքից արտաքսել պաղեստինցիներին և ոչնչացնել իսլամական միասնականությունը: