Իրանի 75 տոննա հումանիտար օժանդակությունների բեռնվածքը հանձնվել է Սիրիայի ժողովրդին
ԻԻՀ-ի օժանդակության ու փրկության կազմակերպության տնօրենը տեղեկացրել է Իրանի Կարմիր մահիկի հումանիտար օժանդակությունների և դեղորայքի 75 տոննա կշռող բեռնվածքը Սիրիայի կառավարությանը հանձնվելու մասին:
Համաձայն Իրանի Ռադիո-հեռուստատեսության լրատվական գործակալության հաղորդման, Մոռթեզա Սալիմին ուրբաթ օրը հայտարարել է. «Այս բեռնվածքը պարունակում է առաջին անհրաժեշտության ապրանքներ, այդ թվում 400 վրաններ, 4000 ադյալ և 30 տոննա բրինձ»:
Սալիմին նշելով, որ այդ բեռնվածքի հետ միասին Հալեպ է առաքվել 5 տոննա դեղորայք: «Առաքման ընթացքն արագացնելու ու նաև Սիրիայում կատարված համադրումները նկատի առնելով հիշյալ բեռնվածքը հանձնվել է Սիրիայի կառավարությանը»:
«Անհրաժեշտ համադրումներից հետո Սիրիա առաքման համար պատրաստ են այլ բեռնվածքներ»,-հայտարարել է ԻԻՀ օժանդակության ու փրկության կազմակերպության տնօրենը: