Հալեպի ազատագրումն ահաբեկչության դեմ համաշխարհային հաղթանակ էր
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47116-Հալեպի_ազատագրումն_ահաբեկչության_դեմ_համաշխարհային_հաղթանակ_էր
Սիրիայի նախագահի մամուլի և քաղաքական հարցերի խորհրդականը Հալեպի ազատագրումը որակել է Սիրիայի ազատագրումը և ահաբեկչության դեմ համաշխարհային հաղթանակ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 17, 2016 13:18 Asia/Tehran
  • Հալեպի ազատագրումն ահաբեկչության դեմ համաշխարհային հաղթանակ էր

Սիրիայի նախագահի մամուլի և քաղաքական հարցերի խորհրդականը Հալեպի ազատագրումը որակել է Սիրիայի ազատագրումը և ահաբեկչության դեմ համաշխարհային հաղթանակ:

«Ալմենար» հեռուստաընկերությանը տված հարցազրույցում, Բասինա Շաաբանը Հալեպի ազատագրումը համարել է ահաբեկչության դեմ պայքարի դարձակետը ՝ վստահություն հայտնելով Սիրիայում բախումներում , իշխանության հավասարություններում աև տարածաշրջանի ու միջազգային մասշտաբով իրադարձություններում սպասվող փոփոխությունների կապակցությամբ:

Անդրադառնալով առանց ԱՄՆ-ի ներկայության  Հալեպից զինյալների հեռացման շուրջ Սիրիայի կառավարության և ընդդիմադիր խմբերի միջև կայացած համաձայնությանը, Բասինա Շաաբանն ասել է .-«Քաղաքի ազատագրումը բխում է Դիմադրության և այն ժողովուրդների շահերից, որոնք պայքարում են երկրի անկախություն ու ինքնիշխանությունը պահպանելու համար»:

Նշելով, որ Ռուսաստանը, Չինաստանը և իրենց դաշնակից ուժերն են միջազգային մակրդակում որոշումներ ընդունում, Շաաբանը հավաստել է.-«Սիրիան, ԻԻՀ-ն և Դիմադրությունն ապագայում իրենց ձեռքն են առնելու Միջին Արևելքի ղեկը»: