Իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ պաղեստինցի պատանի է մահացել
Դեկտեմբեր 18, 2016 11:30 Asia/Tehran
Հորդանան գետի արեւմտյան ափին, Ռամալլահ քաղաքի մոտ իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ պաղեստինցի պատանի է մահացել, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։
Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 18-ի գիշերը։ Երբ զինվորականների խումբը մտել է գյուղ, տեղի երիտասարդությունը սկսել է քարեր նետել նրանց ուղղությամբ։
«Տասնյակ երիտասարդներ քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ, վիրավորվել է սահմանապահ ոստիկանության մեկ աշխատակից։ Սիոնիստական ուժայինները կրակ են բացել պաղեստինցիների ուղղությամբ»,-նշել է Իսրայելի բանակի ներկայացուցիչը։
Պաղեստինի առողջապահության նախարարությունում հայտնել են 19-ամյա պաղեստինցու մահվան մասին։
Պիտակ