Իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ պաղեստինցի պատանի է մահացել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47245-Իսրայելցի_զինվորականների_հետ_բախման_ժամանակ_պաղեստինցի_պատանի_է_մահացել
Հորդանան գետի արեւմտյան ափին, Ռամալլահ քաղաքի մոտ իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ պաղեստինցի պատանի է մահացել, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 18, 2016 11:30 Asia/Tehran
  • Իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ պաղեստինցի պատանի է մահացել

Հորդանան գետի արեւմտյան ափին, Ռամալլահ քաղաքի մոտ իսրայելցի զինվորականների հետ բախման ժամանակ պաղեստինցի պատանի է մահացել, հաղորդում է «Ֆրանս Փրեսը»։

Միջադեպը տեղի է ունեցել այսօր՝ դեկտեմբերի 18-ի գիշերը։ Երբ զինվորականների խումբը մտել է գյուղ, տեղի երիտասարդությունը սկսել է քարեր նետել նրանց ուղղությամբ։

«Տասնյակ երիտասարդներ քարեր են նետել անվտանգության ուժերի ուղղությամբ, վիրավորվել է սահմանապահ ոստիկանության մեկ աշխատակից։ Սիոնիստական ուժայինները կրակ են բացել պաղեստինցիների ուղղությամբ»,-նշել է Իսրայելի բանակի ներկայացուցիչը։

Պաղեստինի առողջապահության նախարարությունում հայտնել են 19-ամյա պաղեստինցու մահվան մասին։