ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Հալեպում դիտորդների տեղաբաշխման բանաձեւի նախագիծը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47326-ՄԱԿ_ի_ԱԽ_ն_կքննարկի_Հալեպում_դիտորդների_տեղաբաշխման_բանաձեւի_նախագիծը
ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դեկտեմբերի 19-ին կքննարկի Սիրիայի Հալեպ քաղաքում միջազգային դիտորդների տեղաբաշխման բանաձեւի նախագիծը՝ քաղաքի՝ հակամարտության հետեւանքով տուժած արեւելյան շրջաններից խաղաղ բնակիչների տարահանման գործընթացի համակարգման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 06:11 Asia/Tehran
  • ՄԱԿ-ի ԱԽ-ն կքննարկի Հալեպում դիտորդների տեղաբաշխման բանաձեւի նախագիծը

ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը (ԱԽ) դեկտեմբերի 19-ին կքննարկի Սիրիայի Հալեպ քաղաքում միջազգային դիտորդների տեղաբաշխման բանաձեւի նախագիծը՝ քաղաքի՝ հակամարտության հետեւանքով տուժած արեւելյան շրջաններից խաղաղ բնակիչների տարահանման գործընթացի համակարգման համար, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Դեկտեմբերի 18-ին երեք ժամ տեւած բանակցությունների արդյունքում կազմվել Է փաստաթղթի տեքստ երկու սեւագիր տեքստերի հիման վրա, որոնք առաջարկել Էին Ռուսաստանը եւ Ֆրանսիան: Ինչպես հանդիպման ավարտից հետո լրագրողներին հայտարարել Է ՄԱԿ-ում ՌԴ-ի մշտական ներկայացուցիչ Վիտալի Չուրկինը, Անվտանգության խորհրդի անդամներին հաջողվել Է պատրաստել «լավ տեքստ»: «Մենք համաձայնեցինք քվեարկել վաղն առավոտյան ժամը 9-ին (Երեւանի ժամանակով 18:00-ին)»,- հայտնել Է դիվանագետը:  

Բանաձեւի նախագծում անհանգստություն Է արտահայտվում Հալեպի հումանիտար իրադրության վատթարացման եւ այն պատճառով, որ շտապ տարահանման եւ օգնության կարիք ունեն Սիրիայի այդ քաղաքի մեծ թվով բնակիչներ:

Փաստաթղթի համաձայն՝ ՄԱԿ-ին եւ այլ հումանիտար կազմակերպությունների կհանձնարարվի «անմիջական հսկողություն» իրականացնել «Հալեպի արեւելյան թաղամասերից եւ քաղաքի մյուս մասերից» մարդկանց տարահանման նկատմամբ, ինչպես նաեւ համակարգել այդ գործընթացը: Փաստաթուղթը ՄԱԿ-ի գլխավոր քարտուղար Պան Գի Մունից պահանջում Է ամեն ինչ պատրաստել դիտորդների աշխատանքն սկսելու համար եւ այդ մասին զեկուցել Անվտանգության խորհրդին, հաղորդել Է ՏԱՍՍ գործակալությունը:

Armenpress.am