Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Աստանայում ներսիրիական բանակցությունների անցկացման հարցերը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47329-Պուտինը_եւ_Էրդողանը_քննարկել_են_Աստանայում_ներսիրիական_բանակցությունների_անցկացման_հարցերը
Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են կարծիքների փոխանակումը Սիրիայի խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Հալեպում իրադրության զարգացման վրա:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 19, 2016 06:24 Asia/Tehran
  • Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Աստանայում ներսիրիական բանակցությունների անցկացման հարցերը

Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինը եւ Թուրքիայի նրա պաշտոնակից Ռեջեփ Թայիփ Էրդողանը դեկտեմբերի 18-ին կայացած հեռախոսազրույցի ընթացքում շարունակել են կարծիքների փոխանակումը Սիրիայի խնդիրների շուրջ՝ շեշտը դնելով Հալեպում իրադրության զարգացման վրա:

Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է Կրեմլի մամուլի ծառայությունը:

Մասնավորապես, երկու երկրների ղեկավարները քննարկել են քաղաքից խաղաղ բնակիչների եւ հրադադարի պատրաստ զինյալների տարհանումն ավարտելու հետ կապված իադրությունը, ասված Է հաղորդագրության մեջ:

Բացի այդ, Պուտինը եւ Էրդողանը քննարկել են Աստանայում Սիրիայի կառավարության եւ այսպես կոչված չափավոր ընդդիմության ներկայացուցիչների միջեւ բանակցությունների անցկացմանը վերաբերող հարցերը, նշել են մամուլի ծառայությունում:

«Երկուստեք գոհունակություն Է հայտնվել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ սերտ կոորդինացման կապակցությամբ՝ ի շահ ներսիրիական հակամարտության կարգավորման: Պայմանավորվություն Է ձեռք բերվել շարունակել ինտենսիվ շփումներն այդ ուղղությամբ»,- հավելել են Կրեմլի մամուլի ծառայությունում:

Armenpress.am