Հալեպի քրիստոնեական թաղամասում սուրբծննդյան եղևնի են տեղադրել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47779-Հալեպի_քրիստոնեական_թաղամասում_սուրբծննդյան_եղևնի_են_տեղադրել
Հալեպում տոնական լույսեր են վառվել սուրբծննդյան եղևնու վրա, որը տեղադրվել է քաղաքի կենտրոնի՝ առավելապես քրիստոնյաներով բնակեցված Ազիզիա թաղամասի հրապարակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 21, 2016 16:08 Asia/Tehran
  • Հալեպի քրիստոնեական թաղամասում սուրբծննդյան եղևնի են տեղադրել

Հալեպում տոնական լույսեր են վառվել սուրբծննդյան եղևնու վրա, որը տեղադրվել է քաղաքի կենտրոնի՝ առավելապես քրիստոնյաներով բնակեցված Ազիզիա թաղամասի հրապարակում:

Ինչպես հաղորդում է «Ալ-Վաթան» թերթը, քաղաքի բնակիչները 4,5 տարվա ընթացքում առաջին անգամ պատրաստվում են դեկտեմբերի 25-ը՝ Քրիստոսի ծնունդը դիմավորել խաղաղ մթնոլորտում:

Հրատարակության տվյալներով՝ քաղաքի բնակիչները չեն սպասել սիրիական հրամանատարության պաշտոնական հայտարարությանն այն մասին, որ քաղաքն ամբողջովին մաքրված է գրոհայիններից և տրվել են նախատոնական տրամադրություններին:

Մարդիկ միմյանց և փողոցներում հանդիպող զինվորականներին շնորհավորում են Սիրիայի հյուսիսային մայրաքաղաքի վերամիավորման առթիվ:

1in.am