Սիրիայի Հալեպ քաղաքը լիովին մաքրվել է ահաբեկիչների ներկայությունից
https://parstoday.ir/hy/news/west_asia-i47929-Սիրիայի_Հալեպ_քաղաքը_լիովին_մաքրվել_է_ահաբեկիչների_ներկայությունից
Սիրիայի բանակի և զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հինգշաբթի գիշեր հայտարարել է. «Հալեպը լիովին ահաբեկիչներից մաքրելն ու այդ քաղաքում անվտանգության վերականգնումը ռազմավարական խոշոր հաղթանակ է համարվում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 23, 2016 04:29 Asia/Tehran
  • Սիրիայի Հալեպ քաղաքը լիովին մաքրվել է ահաբեկիչների ներկայությունից

Սիրիայի բանակի և զինված ուժերի գլխավոր հրամանատարությունը հինգշաբթի գիշեր հայտարարել է. «Հալեպը լիովին ահաբեկիչներից մաքրելն ու այդ քաղաքում անվտանգության վերականգնումը ռազմավարական խոշոր հաղթանակ է համարվում»:

ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Սիրիայի բանակը հայտարարել է, որ այս հաղթանակը շրջադարձային նշանակություն ունի ահաբեկչության դեմ պայքարում և ահաբեկիչներին ու նրանց հովանավորներին հասցված ջախջախիչ հարված է համարվում:

«Սա մեծ հաղթանակ էր ահաբեկչության դեմ պայքարում, ինչպես նաև Սիրիայի ամբողջ տարածքում անվտանգության ու կայունության վերականգման հարցում»,-հայտարարել է Սիրիայի բանակի գլխավոր հրամանատարությունը:

Հաղորդագրության մեջ նշված է, որ այս հաղթանակը հնարավոր է եղել բանակի ու նրա դաշնակիցների շնորհիվ և համարվում է Սիրիայի տարածքում ահաբեկչության դեմ արդյունավետ պայքարի սկիզբը:

Սիրիայի բանակի գլխավոր հրամանատարությունը կրկին անգամ զինված անձանց կոչ է արել վայր դնել զենքերը, քանի որ մինչև վերջին թիզ հողի ազատագրումն ահաբեկչության դեմ պայքարը շարունակվելու է: