Հալեպի դպրոցներից մեկում մահապատժի ենթարկված մարդկանց դիեր են հայտնաբերվել
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48082-Հալեպի_դպրոցներից_մեկում_մահապատժի_ենթարկված_մարդկանց_դիեր_են_հայտնաբերվել
Սիրիական բանակը Հալեպի Աս-Սուկարի թաղամասի դպրոցներից մեկում հայտնաբերել են ահաբեկիչների կողմից մահապատժի ենթարկված մարդկանց, այդ թվում երեխաների դիեր։
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 08:53 Asia/Tehran
  • Հալեպի դպրոցներից մեկում մահապատժի ենթարկված մարդկանց դիեր են հայտնաբերվել

Սիրիական բանակը Հալեպի Աս-Սուկարի թաղամասի դպրոցներից մեկում հայտնաբերել են ահաբեկիչների կողմից մահապատժի ենթարկված մարդկանց, այդ թվում երեխաների դիեր։

Այս մասին հայտնել է Սիրիայի ռազմական ոստիկանության դատախազ Սամեր Յուսեֆը՝ փոխանցում է Sputnik գործակալությունը։

«Մահացած երեխաների և մեծահասակների մարմիններին առկա են մահապատժի հետքեր, ներառյալ կտրված գլուխներ և հանված աչքեր»,-ասել է նա։

Յուսեֆի խոսքով՝ բոլոր մարմինները կտեղափոխվեն հիվանդանոց՝ ԴՆԹ փորձաքննության համար։

«Նախնական տվյալներով՝ մարդիկ մահապատժի են ենթարկվել 4-5 օր առաջ, ոմանց մարմինների վրա կրակել են մոտ հեռավորությունից, որը չի գերազանցել 1 մետրը»,-հավելել է գործակալության զրուցակիցը։

1in.am