Թուրքիան երբեք թույլ չի տա նոր պետության ստեղծումը հյուսիսային Սիրիայում. Էրդողան
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48133-Թուրքիան_երբեք_թույլ_չի_տա_նոր_պետության_ստեղծումը_հյուսիսային_Սիրիայում._Էրդողան
Թուրքիան երբեք չի թույլ տա, որ հյուսիսային Սիրիայում նոր պետություն ձևավորվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Hurriyet Daily News-ը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 24, 2016 13:54 Asia/Tehran
  • Թուրքիան երբեք թույլ չի տա նոր պետության ստեղծումը հյուսիսային Սիրիայում. Էրդողան

Թուրքիան երբեք չի թույլ տա, որ հյուսիսային Սիրիայում նոր պետություն ձևավորվի: Այդ մասին հայտարարել է Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը, գրում է Hurriyet Daily News-ը:

«Մենք երբեք թույլ չենք տա այդ տեսակի պետության ստեղծումը՝ չնայած դրա ուղղությամբ գործադրվող ջանքերին»,- ասել է Էրդողանը Ստամբուլում կայացած Թուրքիայի արտաքին տնտեսական հարաբերությունների խորհրդի հանդիպմանը:

Էրդողանը նաև վերահաստատել է Թուրքիայի ցանկությունը Սիրիայի հյուսիսում տեսնել «ահաբեկչությունից ազատ անվտանգության գոտի» իր սահմանամերձ հարավարևելյան նահանգների անվտանգության համար:

«Մենք դա ասում ենք ամենասկզբից: Եթե այս հարցը չլուծվի, Գազիանթեպին, Քիլիսին, Շանլըուրֆային միշտ վտանգ է սպառնում»,- հավելել է նա՝ նշելով Սիրիայի հետ սահմանին գտնվող երեք նահանգները:

lratvakan.am/