Նեթանյահու. Անհրաժեշտ է վերանայել ՄԱԿ-ի հետ մեր հարաբերությունները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48184-Նեթանյահու._Անհրաժեշտ_է_վերանայել_ՄԱԿ_ի_հետ_մեր_հարաբերությունները
ՄԱԿ-ի ԱԽ-ում հակաիսրայելական բանաձևի վավերացումից հետո Սիոնիստական ռեժիմի վարչապետն ասել է, որ Իսրայելը կվերանայի կազմակերպության հետ հարաբերությունները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2016 04:08 Asia/Tehran
  • Նեթանյահու. Անհրաժեշտ է վերանայել  ՄԱԿ-ի հետ մեր հարաբերությունները

ՄԱԿ-ի ԱԽ-ում հակաիսրայելական բանաձևի վավերացումից հետո Սիոնիստական ռեժիմի վարչապետն ասել է, որ Իսրայելը կվերանայի կազմակերպության հետ հարաբերությունները:

Համաձայն «Press TV»-ի հաղորդման, Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն շաբաթ օրն ասել է, որ այդ ռեժիմի ԱԳ նախարարից պահանջել է մեկամսյա ժամկետում վերանայել ՄԱԿ-ի հետ Թել Ավիվի բոլոր հարաբերություններն, այդ թվում հիշյալ կազմակերպությանը կից հաստատությունների բյուջեները և Պաղեստինի զավթված տարածքներում ՄԱԿ-ի ներկայացուցչի ներկայությունը:

Նա հայտարարել է, որ Պաղեստինի զավթված տարածքներում սիոնիստական քաղաքավանների կառուցումը դադարեցվելու մասին ԱԽ-ի ընդունած  ամոթալի էր և Իսրայելը դեմ է այդ որոշմանը:

Նեթանյահուն հայտարարել է, որ ավելի վաղ հրահանգել է կրճատել հակաիսրայելական քաղաքականություններ վարող ՄԱԿ-ին կից հինգ հաստատության ու հինգ պաշտոնատարների բյուջեներն, իսկ ներկա դրությամբ այդ որոշումը տարածվելու է ավելի մեծ թվով հաստատությունների ու անձանց նկատմամբ: