Իսրայելի ընդդիմության առաջնորդը Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48238-Իսրայելի_ընդդիմության_առաջնորդը_Նեթանյահուին_կոչ_է_արել_հրաժարական_տալ
Իսրայելի ընդդիմության առաջնորդը՝ «Սիոնիստական ճամբար» բլոկի ղեկավար Իսաակ Հերցոգը երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ: Այս մասին նա գրել է Facebook-ում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2016 08:40 Asia/Tehran
  • Իսրայելի ընդդիմության առաջնորդը Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ

Իսրայելի ընդդիմության առաջնորդը՝ «Սիոնիստական ճամբար» բլոկի ղեկավար Իսաակ Հերցոգը երկրի վարչապետ Բենիամին Նեթանյահուին կոչ է արել հրաժարական տալ: Այս մասին նա գրել է Facebook-ում:

Հերցոգը հայտարարել է, որ ԱՄՆ ղեկավարության հետ Նեթանյահուի մշտական հակամարտությունների 8 տարիները հանգեցրին հետևանքին, որը գրանցվեց դեկտեմբերի 23-ի երեկոյան՝ օկուպացված պաղեստինյան տարածքներում բնակարանաշինական գործունեությունն անհապաղ դադարեցնելու Իսրայելին ուղղված պահանջով ՄԱԿ ԱԽ-ի ընդունած բանաձևին:

Ըստ Հերցոգի՝ Նեթանյահուի տապալումները և քաղաքականությունը վտանգավոր են Իսրայելի համար: Նա հայտարարել է, որ «վերջին տարիներին և ամիսերին» նախազգուշացնում էր, որ Նեթանյահուն իր արտաքին քաղաքականությամբ Իսրայելը տանում է «փլուզման»:

«Եթե Նեթանյահուն դեռ գոնե մի քիչ պատասխանատվություն ունի, պետք է գիտակցի, որ ինքն այլևս չի կարող ղեկավարել պետության գործերը»,- գրել է Հերցոգը:

1in.am