Որոշ երկրների սպաներ ղեկավարում են Մոսուլի ահաբեկիչներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48259-Որոշ_երկրների_սպաներ_ղեկավարում_են_Մոսուլի_ահաբեկիչներին
Իրաքի շիաների ազգային կոալիցիայի նախագահի խոսքերով, կան փաստեր որոնք ապացուցում են, որ այդ երկրում գործում են տարածաշրջանի որոշ երկրների ռազմական ու անվտանգության սպաներ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 25, 2016 09:45 Asia/Tehran
  • Որոշ երկրների սպաներ ղեկավարում են Մոսուլի ահաբեկիչներին

Իրաքի շիաների ազգային կոալիցիայի նախագահի խոսքերով, կան փաստեր որոնք ապացուցում են, որ այդ երկրում գործում են տարածաշրջանի որոշ երկրների ռազմական ու անվտանգության սպաներ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լուրերի ծառայության հաղորդման համաձայն, Սեյյեդ Ամար Հեքիմն ասել է .-«Այդ սպաները Մոսուլում և Իրաքի մյուս քաղաքներում ղեկավարում են ահաբեկիչներին»:

Քննադատելով տարածաշրջանում արտասահմանյան սպաների ներկայությունը, Հեքիմն ասել է.-«Դա ապակայունացնում է տարածաշրջանը»:

Նրա հավաստմամբ, այժմ Իրաքի խորհրդարանում ժողովրդական հավաքազորային ուժերը դարձել են ազգային ուժ:

«Բոլոր ցեղախմբերը ՝ եզդիները, շիաները, քրդերը, սուննիները , թուրքմենները և քրիստոնյաներն անդամակցում են «Հաշդ Ալ-Շաաբի»-ին : Դա իրականում դարձել է Իրաքի ազգային խորհրդանիշը: