Ալ-Էբադի. Մոսուլի ազատագրման գործողությունն ընդլայնվել է
Իրաքի վարչապետը տեղեկացրել է Մոսուլի ազատագրման նպատակով ԻԼԻՊ-ի ահաբեկիչների դեմ բանակի և աշխարհազորայինների հարձակումների ծավալման մասին:
Համաձայն ԻՍՆԱ-ի հաղորդման, Հեյդար Ալ-Էբադին երեքշաբթի օրը Բաղդադում ասել է. «Մոսուլի ազատագրման գործողությունը հասել է բարդ փուլի: Անցած երկու ամիսների ընթացքում բանակն ու աշխարհազորային ուժերը ոչնչացրել են ԻԼԻՊ-ի ահաբեկիչների բազմաթիվ դիրքեր»:
Իրաքի վարչապետը, ով ավելի վաղ հայտարարել էր, թե Մոսուլը նախքան 2016 թվականի ավարտը կազատագրվի ԻԼԻՊ-ի բռնազավթումից, ընդգծել է, որ ռազմական գործողությունները դանդաղ են ընթանում, քանի որ քաղաքում դեռևս կան մարդիկ, ովքեր չեն կարողացել հեռանալ: Իսկ ԻԼԻՊ-ի լիարժեք ոչնչացման համար կպահանջվի երեք ամիս:
Իրաքի Նեյնավա նահանգի կենտրոն Մոսուլի ազատագրման գործողությունը մեկնարկեց 2016 թվականի հոկտեմբերի 17-ին: