Դիմադրությունը՝ Պաղեստինի փրկության միակ ճանապարհ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i48994-Դիմադրությունը_Պաղեստինի_փրկության_միակ_ճանապարհ
Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է.«Պաղեստինի ինքնավար վարչակազմի և Սիոնիստական ռեժիմի միջև բանակցություններն ապարդյուն են լինելու և Դիմադրությունը Պաղեստինի փրկության միակ ճանապարհն է»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Դեկտեմբեր 30, 2016 13:21 Asia/Tehran
  • Դիմադրությունը՝ Պաղեստինի փրկության միակ ճանապարհ

Իրանի իսլամական խորհրդարանի ազգային անվտանգության և արտաքին քաղաքականության հանձնաժողովի նախագահն ասել է.«Պաղեստինի ինքնավար վարչակազմի և Սիոնիստական ռեժիմի միջև բանակցություններն ապարդյուն են լինելու և Դիմադրությունը Պաղեստինի փրկության միակ ճանապարհն է»:

«ԻՌՆԱ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ անդրադառնալով Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասի և Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուի Մոսկվայում կայանալիք հավանական հանդիպմանը, Ալաեդդին Բորուջերդին նշել է, որ Սիոնիստական ռեժիմի հետ հաշտության ճանապարհին միշտ տուժել է Պաղեստինի ինքնավար վարչակազմը:

«Պաղեստինի բոլոր հեղափոխականները եկել են այն եզրակացության, որ փրկության միակ ճանապարհը սիոնիստների դեմ պայքարն է, մինչև այնքան ժամանակ, որ ամբողջապես ազատագրվի Պաղեստինը»․ասել է Ալաեդդին Բորուջերդին:

Նա ընդգծել է, որ պաղեստինցիներն իրենք պետք է տնօրինեն իրենց ճակատագիրը:

Ռուսաստանը հայտարարել է, որ Պաղեստինի ինքնավար վարչակազմի ղեկավար Մահմուդ Աբբասը պատրաստ է Մոսկվայում հանդիպում ունենալ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ: