Մոսուլի արագ ազատագրումը
Իրաքում ահաբեկչության դեմ պայքարի կազմակերպության հրամանատարը տեղեկացրել է Մոսուլի արագ ազատագրման մասին, ասելով.-«Իրաքյան ուժերի առաջխաղացման համար խոչընդոտ չկա»:
«ԻՌՆԱ» գործակալության հաղորդման համաձայն՝ Աբդոլղանի Ալ-Ասադին ասել է.-«Առաջիկա օրերին իրաքյան ուժերն ամբողջությամբ կազատագրեն Մոսուլը»:
«Չնայած ահաբեկիչներին սատարող լրատվամիջոցների հրահրած հոգեբանական պատերազմին, իրաքյան ուժերը հոգեպես տրամադրված են ավարտին հասցնելու Մոսուլի ազատագրման օպերացիան: Մեր ուժերը շարժվում են դեպի Ալ-քարամեյի շրջանի կողմը: Սպանվել են ԻԼԻՊ-ի ավելի քան 2000 ահաբեկիչներ».-ասել է Ալ-Ասադին:
Իրաքցի հրամանատարը հավաստել է.-«Նախնական տեղեկությունների համաձայն, Մոսուլում կային հինգից վեց հազար ահաբեկիչներ: Այսօր նրանց թիվը կիսով չափ պակասել է»:
2016 թվականի հոկտեմբերի 17-ից մեկնարկել է Մոսուլի ազատագրման օպերացիան: Մոսուլը համարվում է Իրաքում ԻԼԻՊ-ի ահաբեկիչների կենտրոնը: