Նավթի գինը գերազանցել է 90 դոլարը
Ասիական շուկաներում շաբաթվա առաջին առևտրային օրվա ընթացքում նավթի համաշխարհային գինն աճել է ավելի քան 3 տոկոսով և գերազանցել մեկ բարելի դիմաց 90 դոլարը։
Վկայակոչելով Իրանի հեռուստատեսության լրատվական գործակալությանը՝ Pars Today-ը հաղորդում է, որ երկուշաբթի Brent տեսակի նավթի գինն աճել է 2.69 դոլարով կամ 3.05 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 90.79 դոլարի։
Նշվում է, որ անցած շաբաթ Brent տեսակի նավթի գինն աճել էր 15.9 դոլարով։
Միաժամանակ ամերիկյան West Texas Intermediate (WTI) տեսակի նավթի գինն աճել է 2.19 դոլարով կամ 2.65 տոկոսով՝ հասնելով մեկ բարելի դիմաց 84.68 դոլարի։
Նավթի գներն աճում են վերջին 9 օրերի ընթացքում Իրանի դեմ ԱՄՆ-ի ագրեսիվ հարձակումների ֆոնին։
Մեծ Բրիտանիայի Ծովային առևտրի գործողությունների կենտրոնը (UKMTO) երկուշաբթի վաղ առավոտյան հայտնել է Օմանի Քումզար բնակավայրից 8 ծովային մղոն հեռավորության վրա տեղի ունեցած ծովային միջադեպի մասին։