ԱՄՆ-ը և Իսրայելն են հրահրել Սիրիայի պատերազմը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49228-ԱՄՆ_ը_և_Իսրայելն_են_հրահրել_Սիրիայի_պատերազմը
Սիրիայի մեծ Մուֆթի Շեյխ Ահմեդ Բադր Ալեդդին Հասունն ասել է.«ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիային թուլացնելու նպատակով հրահրել են Սիրիայի պատերազմը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 01, 2017 11:49 Asia/Tehran
  • ԱՄՆ-ը և Իսրայելն են հրահրել Սիրիայի պատերազմը

Սիրիայի մեծ Մուֆթի Շեյխ Ահմեդ Բադր Ալեդդին Հասունն ասել է.«ԱՄՆ-ը և Իսրայելը Սիրիային թուլացնելու նպատակով հրահրել են Սիրիայի պատերազմը»:

Սիրիայի «ԱԼ-Ախբարիա» հեռուստակայանի հաղորդման համաձայն՝ Դամասկոսի կենտրոնական եկեղեցում Նոր Տարվա և Ս. Ծննդյան տոների առիթով կայացած արարողության ընթացքում Շեյխ Ահմեդ Բադրեդդին Հասունն ասել է.«Քանի որ Սիրիան չփորձեց Երուսաղեմը հանձնել թշնամուն, ԱՄՆ-ը, Իսրայելը և նրանց դաշնակից որոշ արաբական երկրներ քայլեր ձեռնարկեցին այդ երկրի ապակայունացման ուղղությամբ»:

Բադրեդդին Հասունը, շնորհակալություն հայտնելով Սիրիայի նախագահ Բաշար Ասադին՝ երկրում խաղաղություն հաստատելու ուղությամբ տարած ջանքերի համար, ասաց.«Սիրայում անպայման կհաստատվի խաղաղություն և կայունություն»:

Լոնդոնում հաստատված Սիրիայի մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը հայտարարել է, որ 2016 թվականին Սիրիայի պատերազմի հետևանքով այդ երկրում զոհվել է առնվազն 49 հազար 742 մարդ: