Իրաքի հյուսիսում շարունակվում է Մոսուլի ազատագրման գործողությունը
Իրաքի բանակն ու ժողովրդական ուժերը Մոսուլի հարավում ազատագրել են ևս մի քանի շրջաններ:
«Ալ-Ֆորաթ նյուզ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն՝ Նինվեյի գործողության հրամանատար Աբդոլամիր Ռեշիդ Յարալլահը հայտարարել է, որ իրաքյան ուժերին հաջողվել է Մոսուլում ազատագրել որոշ շրջաններ և Իրաքի դրոշը ծածանել այդ շրջանների շենքերի կտուրներին:
Իրաքի դաշնային ոստիկանապետ Ռաեդ Շաքեր Ջոդաթն ասել է.«Մոսուլի հարավ-արևելքում ոստիկանության ուժերը սպանել են ԻԼԻՊ-ի 15 ահաբեկիչների, այդ թվում նրանց պարագլուխներից մեկին»:
Վերջին օրերի ընթացքում իրաքյան ուժերին հաջողվել է ԻԼԻՊ-ի ահաբեկիչներից մաքրել Մոսուլի ձախ հատվածում գտնվող որոշ շրջաններ:
Վերջին երկու ամիսների ընթացքում իրաքյան ուժերն ազատագրել են տասնյակ գյուղեր ու ավաններ: