Սիրիայի ընդդիմադիր խմբավորումները չեն մասնակցելու Ղազախստանի բանակցություններին
Սիրիայի կառավարության տասնյակ ընդդիմադիր խմբավորումներ բոյկոտել են Ղազախստանի բանակցությունները:
«Սպուտնիկ» լրատվական գործակալության հաղորդման համաձայն, երկուշաբթի օրը, երկրում հաստատված հրադադարը խախտված համարելով, Սիրիայի կառավարության ընդդիմադիր խմբավորումները հայտարարել են, որ չեն մասնակցելու Ղազախստանում կայանալիք Սիրիայի խաղաղության բանակցություններին:
Շաբաթ երեկոյան, վավերացնելով Սիրիայում հրադադարի հաստատման մասին Ռուսաստանի և Թուրքիայի կողմից առաջարկված բանաձևի նախատեքստը, ՄԱԿ-ի Անվտանգության խորհուրդը իր հովանավորությունն է հայտնել Սիրիայում բախումների դադարեցման, տուժածներին ցուցաբերվող օգնությունն արագացնելու և Աստանայում Սիրիայի թեմայով կայանալիք բանակցությունների կապակցությամբ:
Ուրբաթ օրվանից Սիրիայում հրադադար է հաստատվել: