Արամ Առաջինը հովվապետական այցով կլինի Հալեպում. «Գանձասար»
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49465-Արամ_Առաջինը_հովվապետական_այցով_կլինի_Հալեպում._Գանձասար
Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 1-ին տեղի է ունեցել Ամանորի և Սուրբ ծննդյան պատարագ Բերիո թեմի առաջնորդ Շահան Արք. Սարգիսյանի գլխավորությամբ: Հալեպի «Գանձասար» թերթը գրում է, որ Սրբազանը շնորհավորել է հավաքված ժողովրդի Նոր տարին և հայտնել, որ առաջիկա չորեքշաբթի Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Հալեպում՝ իր զորակցությունը հայտնելու հալեպահայությանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2017 12:15 Asia/Tehran
  • Արամ Առաջինը հովվապետական այցով կլինի Հալեպում. «Գանձասար»

Հալեպի Սուրբ Աստվածածին եկեղեցում հունվարի 1-ին տեղի է ունեցել Ամանորի և Սուրբ ծննդյան պատարագ Բերիո թեմի առաջնորդ Շահան Արք. Սարգիսյանի գլխավորությամբ: Հալեպի «Գանձասար» թերթը գրում է, որ Սրբազանը շնորհավորել է հավաքված ժողովրդի Նոր տարին և հայտնել, որ առաջիկա չորեքշաբթի Ն.Ս.Օ.Տ.Տ. Մեծի Տանն Կիլիկիոյ Արամ Ա. Կաթողիկոսը հովվապետական այցով կլինի Հալեպում՝ իր զորակցությունը հայտնելու հալեպահայությանը:

Սուրբ Գրիգոր Լուսավորիչ եկեղեցում նույնպես մատուցվել է ամենանորյա պատարագ:

Աղբյուրը նաև հայտնում է, որ  Քարեն Եփփե ազգային ճեմարանում տեղի է ունեցել տոնական միջոցառում, որի ժամանակ տնօրենը շնորհավորել է ճեմարանականներին և ողջ հալեպահայությանը ճեմարանի վերաբացման առիթով ու հայտարարել ճեմարանի, Նոր Գյուղի և Հալեպի բոլոր ազգային կառույցների վերականգնման աշխատանքների մեկնարկի մասին:

panorama.am/