Իսլամական Խորհրդարանի հաղորդագրությունը` Շեյխ Նիմրի նահատակության կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49468-Իսլամական_Խորհրդարանի_հաղորդագրությունը_Շեյխ_Նիմրի_նահատակության_կապակցությամբ
Իսլամական Խորհրդարանի պատգամավորները մի հաղորդագրությամբ կրկին դատապարտել են Սաուդյան Արաբիայի ռեժիմի կողմից այդ երկրի շիա հոգևորական Շեյխ Նիմիր Բաղեր Նիմիրին մահապատժի ենթարկելու քայլը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 03, 2017 12:48 Asia/Tehran
  • Իսլամական Խորհրդարանի հաղորդագրությունը` Շեյխ Նիմրի նահատակության կապակցությամբ

Իսլամական Խորհրդարանի պատգամավորները մի հաղորդագրությամբ կրկին դատապարտել են Սաուդյան Արաբիայի ռեժիմի կողմից այդ երկրի շիա հոգևորական Շեյխ Նիմիր Բաղեր Նիմիրին մահապատժի ենթարկելու քայլը:

Իսլամական Խորհրդարանի պատգամավորները միջազգային կազմակերպություններին կոչ են արել չլռել Սաուդյան Արաբիայի անօրինական և հակամարդկային քայլերի նկատմամբ:

Շաբաթ օրը Իսլամական Խորհրդարանի պատգամավորները մի հաղորդագրություն տարածելով  հայտարարել են, որ Շեյխ Նիմրի մահապատժի ենթարկելը այն էլ այն պայմաններում երբ ահաբեկչական խմբերը անկայություն են ստեղծում տարածաշրջանում և աշխարհում, անպատասխանատու և անխոհեմ քայլ է համարվում:

Հաղորդագրությունում նշված է.-«Հովավավորելով ահաբեկչական խմբերին, Եմենի դեմ պատերազմ հրահրելով, անզեն մարդկանց կոտորելով և այլ երկրների ներքին հարցերին միջամտելով, Սաուդյան Արաբիան  ոչ կառուցողական և պառակտիչ քայլեր է ձեռնարկել տարածաշրջանում»:

«Սաուդյան Արաբիայի կառավարությունը անմարդկային և միջազգային օերնքներին հակասող քայլով մահապատժի ենթարկեց Շեյխ Նիմրին». ասված է հաղորդագրության մեջ: 

2015 թ, հոկտեմբերի 15-ին Սաուդյան Արաբիայի կառավարությունը մահապատժի ենթարկեց Շեյխ Նիմր Բաղեր Ալ.-Նիմրին:

Սաուդյան Արաբիայի այս քայլը դատապարտվեց տարածաշրջանային և միջազգային անկախ կազմակերպությունների կողմից: