Ալ-Էբադի. Ահաբեկչության դեմ պայքարում անհրաժեշտ է տարածաշրջանի երկրների համագործակցությունը
Իրաքի վարչապետն ասել է. «Ահաբեկչության դեմ պայքարում Իրաքի, Սիրիայի, Ռուսաստանի և Իրանի համագործակցությունը բխում է բոլոր կողմերի շահերից և մենք տարածաշրջանի բոլոր երկրներին կոչ ենք անում միանալ այս պայքարին»:
ԻՌՆԱ-ի հաղորդման համաձայն, Հեյդար Ալ-Էբադին լիբանանյան «Ալ-Ախբար» օրաթերթին տված հարցազրույցում ասել է. «Իրաքի, Ռուսաստանի, Իրանի ու Սիրիայի միջև համադրությունը պայմանավորված է ահաբեկչության դեմ պայքարի անհրաժեշտությամբ, ինչը սպառնում է տարածաշրջանի երկրներին ու ժողովուրդներին»:
Իրաքի վարչապետն ահաբեկիչների բռնազավթումից Մոսուլի ազատագրման կապակցությամբ ասել է. «Ներկայումս Իրաքի որոշ նահանգներն ազատագրվել են և ԻԼԻՊ-ը վռնդվել է այդ տարածքներից: Իրաքյան ուժերը Մոսուլում էլ կռվում են ԻԼԻՊ-ի դեմ և մինչև այսօր դրա երկու երրորդն ազատագրվել է»:
«Մեր բոլորի ջանքերն ուղղված են Իրաքը, Սիրիան ու տարածաշրջանն ահաբեկչության չարիքից ձերբազատելուն»,-հայտարարել է Ալ-Էբադին: