«Սիրիայի հաղթանակներն Իրանի ցուցաբերած աջակցության արգասիքն են».Բաշշար Ասադ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49633-Սիրիայի_հաղթանակներն_Իրանի_ցուցաբերած_աջակցության_արգասիքն_են_.Բաշշար_Ասադ
Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահն ասել է.-«Սիրիայի բանակի հաղթանակներն Իրանի ցուցաբերած աջակցության արգասիքն են» :
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 04, 2017 12:42 Asia/Tehran
  • «Սիրիայի հաղթանակներն Իրանի ցուցաբերած աջակցության արգասիքն են».Բաշշար Ասադ

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի հետ հանդիպման ժամանակ, Սիրիայի նախագահն ասել է.-«Սիրիայի բանակի հաղթանակներն Իրանի ցուցաբերած աջակցության արգասիքն են» :

Հունվարի 4-ին կայացել է Ալաեդիին Բուջերդիի և Բաշշար Ասադի  հանդիպումը: Հանդիպման ժամանակ Ալաեդդին Բորուջերդին շնորհավորել է Սիրիայի վերջին հաղթանակների, մասնավորապես` Հալեպի ազատագրման կապակցությամբ:

«Իրանը նույն փորձն ունեցել է 1982 թվականի մայիսի 24-ին ՝ Իրաքի պարտադրյալ պատերազմի օրոք Իրանի հարավ-արևելյան Խոռամշահրի ազատագրման ժամանակ».- ասել է Ալաեդդին Բորուջերդին:

Իրանի իսլամական խորհրդարանի արտաքին քաղաքականության և ազգային անվտանգության հանձնաժողովի նախագահի գլխավորած խորհրդարանական պատվիրակությունը երեքշաբթի երեկոյան Սիրիայի մայրաքաղաք Դամասկոս է այցելել:

Իրանի խորհրդարանական պատվիրակությունը հանդիպում-զրույց է ունենալու Սիրիայի վարչապետի, ԱԳ նախարարի և խորհրդարանի նախագահի հետ:

Շարունակական բանակցություններ անցկացնելով, ԻԻՀ-ը և ՌԴ-ը կարևոր դեր են ունեցել Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցում:

Իրանի և Ռուսաստանի բանակցությունների արդյունքում, Սիրիայի իրադարձությունները նոր ուղղություն են ստացել: Վերջերս ուժի մեջ է մտել Սիրիայի բանակի և ընդդիմադիրների, բացառությամբ ԻԼԻՊ ահաբեկչական խմբավորման և «Ֆաթհ Օլ Շամի» ուժերի միջև հրադադարի ռեժիմը :