Թուրքիայի զորայինները մտել են Սիրիայի Ալ-Բաբ քաղաք
Թուրքիայի զորայինները և մի շարք այլ զինյալ անձինք մտել են Սիրիայի Հալեպ նահանգի Ալ-Բաբ քաղաքի որոշ շրջաններ:
Իրանի հեռուստատեսության լրատվական ալիքի հաղորդմամբ, Ալ-Բաբ քաղաքի արևմտյան հատվածում տեղի ունեցած բախումների հետևանքով զոհվել է թուրք զորային և այդ երկրի 4 այլ զորայիններ վիրավորվել են:
2016 թվականին Թուրքիայի նախագահ Ռեջեբ Թայիբ Էրդողանը հրամանով՝ Թուրքիայի սահմանները ԻԼԻՊ-ից մաքարագործելու պատճառաբանությամբ, Սիրայի հյուսիսայի շրջաններում իրականացվեցին «Եփրատի վահան» կոչվող ռազմական ոտնձգողական գործողությունները:
Էրդողանը հայտարարել էր, որ դեպի Սիրիա զորայիններ ուղարկելու նպատակն է կործանել Բաշշար Ասադի օրինական կառավարությունը:
Վերջերս, ԱՄՆ-ի գլխավորած կոալիցիայի խոսնակ Ջոն Դորյանը նույնպես պատրաստակամություն է հայտնել աջակցել Սիրիայի հյուսիս ներխուժած Թուրքիայի բանակին:
Սիրիացի պաշտոնատարների խոսքերով, Սիրայի հյուսիսային շրջաններում Թուրքիայի բանակի ներկայությունը ոտնձգություն է համարվում: