Ահաբեկչություն՝ Լաթաքիայում. կան զոհեր և վիրավորներ
Հունվար 05, 2017 16:02 Asia/Tehran
Սիրիայի Լաթաքիա նահանգի Ջաբլա քաղաքում պայթյուն է որոտացել, որի հետևանքով կան զոհեր և վիրավորներ:
Ինչպես հաղորդում է SANA սիրիական պետական գործակալությունը, ոստիկանությունը տեղի ունեցածը որակել է որպես ահաբեկչություն:
Քաղաքի բնակիչները Sputnik գործակալությանը հայտնել են, որ պայթյունից հետո հրկիզվել են մի քանի մեքենանր, առևտրի կետեր: Նախնական տվյալներով՝ պայթել է ականապատ ավտոմեքենա:
1in.am
Պիտակ