Սիոնիստական ռեժիմը սպանում է մանուկներին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i49813-Սիոնիստական_ռեժիմը_սպանում_է_մանուկներին
«Մանուկների պաշտպանության միջազգային կազմակերպություն»-ը հայտարարել է. «Իսրայելի ռեժիմը պատասխանատու է անցած տարվա ընթացքում պաղեստինցի տասնյակ անմեղ երեխաների նահատակության հարցում»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 06, 2017 02:42 Asia/Tehran
  • Սիոնիստական ռեժիմը սպանում է մանուկներին

«Մանուկների պաշտպանության միջազգային կազմակերպություն»-ը հայտարարել է. «Իսրայելի ռեժիմը պատասխանատու է անցած տարվա ընթացքում պաղեստինցի տասնյակ անմեղ երեխաների նահատակության հարցում»:

Համաձայն «Փրես Թի Վի»-ի հաղորդման, «Մանուկների պաշտպանության միջազգային կազմակերպություն»՝ DCI-ը հինգշաբթի օրը հրապարակած զեկույցում հայտարարել է. «Սիոնիստ զորայիններ 2016 թվականին սպանել են առնվազն 35 պաղեստինցի երեխաների ևս 83-ին վիրավորել են»:

«Երեխաների պաշտպանության միջազգային կազմակերպություն» ոչ-պետական կազմակերպությունը նաև ազդարարել է, որ իսրայելցի զորայինները պաղեստինցիների դեմ  զենքի օգտագործման համար պատասխանատու չեն:

Այս զեկույցի համաձայն, 2016 թվականին Հորդանան գետի զավթված արևմտյան ափին նահատակվել են առնվազն 32 պաղեստինցի երեխաներ, որոնցից 19-ը եղել են 16-ից 17 տարեկան, իսկ 13-ը՝ 13-ից 15:

Մարդու իրավունքների դիտորդ կազմակերպությունը որոշ ժամանակ առաջ հայտարարեց, որ 2015 թվականի հոկտեմբերից  գրանցել է ավելի քան 150 գործ, որոնց ընթացքում Սիոնիստական ռեժիմի զորայինները սպանել են պաղեստինցի երեխաների ու մեծահասակների: