Իրաքյան ուժերի առաջխաղացումը Մոսուլի արևելյան և հարավային շրջաններում
Իրաքի աշխարհազորային ուժերը ազատագրել են Մոսուլի հարավ-արևմտյան շրջանի երեք գյուղեր:
ԻՌՆԱ-ի փոխանցմամբ, իրաքյան տեղեկատվական աղբյուրները հայտարարել են.«Իրաքի աշխարհազորայիններին կապված 7-րդ զորամիավորի զինված ուժերը ուրբաթ օրը ԻԼԻՊ ահաբեկչական խմբի հետ ծանր բախումներից հետո կարողացել են ազատագրել Մոսուլի հարավ-արևմտյան շրջանում գտնվող Սահլ Ահմեդ և Ալ-Մալեհ գյուղերը:
Հայտարարության մեջ ասված է, որ Իրաքի աշխարհազորային ուժերի 18-րդ զորամիավորը ազատագրել է Մոսուլի արևմտյան ԱԼ-Ասրաջ գյուղը:
Ալ-Մայադին հեռուստատեսությունը հաղորդել է, որ Մոսուլի արևելյան շրջանում տեղի ունեցած մարտերից հետո ԻԼԻՊ-ի հսկողությունից ազատագրվել է երկու հիվանդանոց և այդ քաղաքի բժշկագիտական ֆակուլտետը:
Իրաքի պաշտպանության նախարարությունը հայտարարել է.«Իրաքի անօդաչու թռչող սարքերը հարձակվելով ԻԼԻՊ-ի դիրքերի ուղղությամբ ոչնչացրել են ԻԼԻՊ-ի 22 գործակալների:
Իրաքյան կործանիչները նույնպես ոչնչացրել են Մոսուլի արևմտյան շրջանում գտնվող 15 ահաբեկիչների: