Իսրայելի ռեժիմը փորձում է չեղարկել ավանաշինության դադարեցման մասին բանաձևը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50092-Իսրայելի_ռեժիմը_փորձում_է_չեղարկել_ավանաշինության_դադարեցման_մասին_բանաձևը
ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ավանաշինության աշխատանքները դադարեցնելու մասին բանաձևի չեղարկմանն ուղղված ջանքերի շրջանայներում, Իսրայելը նոր բանաձև է մշակում:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 08, 2017 07:43 Asia/Tehran
  • Իսրայելի ռեժիմը փորձում է չեղարկել ավանաշինության դադարեցման մասին բանաձևը

ՄԱԿ-ի ԱԽ-ի կողմից ավանաշինության աշխատանքները դադարեցնելու մասին բանաձևի չեղարկմանն ուղղված ջանքերի շրջանայներում, Իսրայելը նոր բանաձև է մշակում:

«Ղոդս նեթ» պաղեստինյան գործակալության հաղորդման համաձայն, «NRG» գործակալությանը տված հարցազրույցում, Իսրայելի ԱԳ նախարարի տեղակալ ՝ Ցիպի Հոտովելին ասել է.-«Իսրայելը և ԱՄՆ-ը նոր բանաձևի նախագիծ են մշակում, որը 2017 թվականի հունվարի 20-ին ԱՄՆ նոր նախագահ ՝ Դոնալդ Թրամփի երդմնակալությունից հետո ներկայացվելու է Անվտանգության խորհրդին»:

«Հորդանան գետի արևմտյան ափին ավանաշինությունը դատապարտող ԱԽ թիվ 2334 բանաձևի դեմ Իսրայելը Թրամփի թիմի համագործակցությամբ նոր բանաձևի նախագիծ է մշակելու».-ասել է Հոտովելին:

Նրա հավաստմամբ, Թրամփը Սիոնիստական ռեժիմին խոստացել է,  ԱՄՆ-ի դեսպանատունը Երուսաղեմ է փոխադրելու և չեղարկելու է ՄԱԿ-ի Ախ-ի հակաիսրայելական բանաձևերը: