Սիրիան հաստատել է Հալեպի վերականգնման ծրագիրը
Հունվար 08, 2017 11:27 Asia/Tehran
Սիրիայի կառավարությունը հաստատել է Հալեպ քաղաքի վերականգնման աշխատանքների ծրագիրը, հաղորդում է SANA գործակալությունը:
Աղբյուրը մանրամասնում է, որ ծրագիրը ներառում է ճանապարհների բացումը և քաղաքի ապահովումը ջրով և էլեկտրաէներգիայով:
Գործակալության հաղորդմամբ` մշակվել է վեց ամսվա ընթացքում քաղաքի արևելյան թաղամասերում 50 դպրոց վերանորոգելու հրատապ պլան:
Նախատեսվում է նաև երկաթուղու և օդանավակայանի վերակառուցում:
tert.am
Պիտակ