Սիրիական բանակը Հալեպում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող պահեստ՝ քիմիկատներով
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50599-Սիրիական_բանակը_Հալեպում_հայտնաբերել_է_ահաբեկիչներին_պատկանող_պահեստ_քիմիկատներով
Սիրիական բանակի ստորաբաժանումները հունվարի 11-ին Հալեպի հին թաղամասերում հայտնաբերել են քիմիական նյութերի պահեստ, որը պատկանել Է ահաբեկիչներին:
(last modified 2026-04-23T06:28:21+00:00 )
Հունվար 11, 2017 12:55 Asia/Tehran
  • Սիրիական բանակը Հալեպում հայտնաբերել է ահաբեկիչներին պատկանող պահեստ՝ քիմիկատներով

Սիրիական բանակի ստորաբաժանումները հունվարի 11-ին Հալեպի հին թաղամասերում հայտնաբերել են քիմիական նյութերի պահեստ, որը պատկանել Է ահաբեկիչներին:

Այս մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է SANA գործակալությունը:

Գործակալության տեղեկատվությամբ՝ քաղաքի արեւելյան շրջանները հետազոտելիս «հայտնաբերվել Է պահեստ սաուդյան ծագմամբ քիմիական նյութերով, այդ թվում՝ ծծմբով եւ քլորով»:

Նշվում Է, որ «այդ քիմիական նյութերն ահաբեկիչներն օգտագործել են Հալեպի բնակելի շրջանների գնդակոծման համար պայթանյութեր արտադրելիս»:

Գործակալությունը հիշեցնում Է, որ 2016 թվականի հոկտեմբերի 31-ին ահաբեկիչներն օգտագործել են քլորով արկեր քաղաքի հարավի Էլ Համդանիա թաղամասը գնդակոծելիս: Այդ ժամանակ տուժել Էր 48 մարդ: 2016 թվականի նոյեմբերի 3-ին գրոհ Է ձեռնարկվել Մինյան  արվարձանում,  որտեղ գազերից թունավորվել Է ութ քաղաքացի, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

Armenpress.am