Սիրիայի ընդդիմադիրները մասնակցելու են Ղազախստանում Սիրիայի հարցով հանդիպմանը
Սիրիացի խռովարարներն ու ընդդիմադիրները համաձայնել են մասնակցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններին:
Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, սիրիացի ընդդիմադիրները հայտարարել են ,որ պատրաստ են Սիրիայում գտնվող բոլոր զինյալ խռովարար խմբերի ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն գործուղել Աստանա՝ մասնակցելու Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններին:
Այս որոշումը կայացել է սիրիացի խռովարարների և Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում:
Ավելի վաղ, մի խումբ սիրիացի խռովարարներ անհիմն պատճառաբանությամբ, բոյկոտել էին հունվարի 23-ին Աստանայում կայանալիք նիստը,որին մասնակցելու են Սիրիայի կառավարության ներկայացուցիչները և Թուրքիայի ու ՌԴ-ի հսկողության տակ գտնվող ընդդիմադիրները:
Սիրիայի կառավարությունն ավելի վաղ Աստանայի բանակցություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել:
Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով հանդիպումը կայանում է Հալեպում ահաբեկիչների ու նրանց հովանավորների կրած պարտությունից և այդ երկրում հրադադար հաստատվելուց հետո: