Սիրիայի ընդդիմադիրները մասնակցելու են Ղազախստանում Սիրիայի հարցով հանդիպմանը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50827-Սիրիայի_ընդդիմադիրները_մասնակցելու_են_Ղազախստանում_Սիրիայի_հարցով_հանդիպմանը
Սիրիացի խռովարարներն ու ընդդիմադիրները համաձայնել են մասնակցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններին:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2017 07:33 Asia/Tehran
  • Սիրիայի ընդդիմադիրները մասնակցելու են Ղազախստանում Սիրիայի  հարցով հանդիպմանը

Սիրիացի խռովարարներն ու ընդդիմադիրները համաձայնել են մասնակցել Ղազախստանի մայրաքաղաք Աստանայում կայանալիք Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններին:

Ինչպես հաղորդում է ԻՍՆԱ լրատվական գործակալությունը, սիրիացի ընդդիմադիրները հայտարարել են ,որ պատրաստ են Սիրիայում գտնվող բոլոր զինյալ  խռովարար խմբերի ներկայացուցիչներից կազմված պատվիրակություն  գործուղել Աստանա՝ մասնակցելու Սիրիայի ճգնաժամի կարգավորման հարցով բանակցություններին:

Այս որոշումը կայացել է սիրիացի խռովարարների և Ռուսաստանի ու Թուրքիայի ներկայացուցիչների բանակցությունների արդյունքում:

Ավելի վաղ, մի խումբ սիրիացի խռովարարներ անհիմն պատճառաբանությամբ, բոյկոտել էին հունվարի 23-ին Աստանայում կայանալիք նիստը,որին մասնակցելու են Սիրիայի կառավարության ներկայացուցիչները և Թուրքիայի ու ՌԴ-ի հսկողության տակ գտնվող ընդդիմադիրները:

Սիրիայի կառավարությունն ավելի վաղ Աստանայի բանակցություններին մասնակցելու պատրաստակամություն էր հայտնել:

Աստանայում Սիրիայի ճգնաժամի կարգավորման  հարցով  հանդիպումը  կայանում  է Հալեպում ահաբեկիչների ու նրանց հովանավորների կրած պարտությունից և այդ երկրում հրադադար հաստատվելուց հետո: