Սիրիան հայտնել է Իսրայելի կողմից Դամասկոսի օդանավակայանի հրթիռային հարվածների մասին
https://parstoday.ir/hy/news/west_asia-i50839-Սիրիան_հայտնել_է_Իսրայելի_կողմից_Դամասկոսի_օդանավակայանի_հրթիռային_հարվածների_մասին
Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ընդդիմադիրներին մեղադրել է խորհրդարանի աշխատանքները խոչընդոտելու, քննարկման գործընթացը դանդաղեցնելու մեջ` նշելով, որ ընդդիմադիրներն այդպիսով ոչ մի արդյունքի չեն հասնելու:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 13, 2017 07:57 Asia/Tehran

Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանը անդրադառնալով սահմանադրական փոփոխությունների քննարկման ժամանակ իշխող «Արդարություն և զարգացում» (AKP-ԱԶԿ) և գլխավոր ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» (ԺՀԿ-CHP) պատգամավորների միջև տեղի ունեցած ծեծկռտուքին՝ ընդդիմադիրներին մեղադրել է խորհրդարանի աշխատանքները խոչընդոտելու, քննարկման գործընթացը դանդաղեցնելու մեջ` նշելով, որ ընդդիմադիրներն այդպիսով ոչ մի արդյունքի չեն հասնելու:

«Ինչ ուզում եք արեք, միևնույնն է ես վստահ եմ, որ եթե ոչ 15 օր, ապա 1 ամիս հետո դա (սահմանադրական փոփոխությունների նախագիծը-խմբ.) խորհրդարանից դուրս է գալու ու հանձնվելու է ժողովրդի դատին»,- ասել է Էրդողանը, հաղորդում է Ermenihaber–ը՝ հղում կատարելով թուրքական «Doğan» լրատվական գործակալությանը:

Հիշեցնենք, որ Թուրքիայի խորհրդարանում սահմանադրական փոփոխությունների հոդվածների քննարկման ժամանակ լարվածություն է առաջացել ընդդիմադիր «Ժողովրդահանրապետական կուսակցության» և իշխանական «Արդարություն և զարգացում կուսակցության» պատգամավորների միջև, ինչը րոպեների ընթացքում վերածվել է զանգվածային ծեծկռտուքի:

Միջադեպի ժամանակ կոտրվել է ԱԶԿ-ի պատգամավոր, կուսակցության փոխնախագահ Ֆաթիհ Շահինի քիթը,  որոշ պատգամավորներ էլ ստացել են թեթև վնասվածքներ:

Ծեծկռտուքի ժամանակ վնասվել է նաև խորհրդարանի ամբիոնը:

http://armedia.am