Ցույցեր Թել Ավիվում ՝ Նեթանյահուի դեմ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51076-Ցույցեր_Թել_Ավիվում_Նեթանյահուի_դեմ
Հարյուրավոր իսրայելցիներ Թել Ավիվում ցույցեր են անցկացրել ռեժիմի վարչապետի և պետայրերի կոռուպցիայի դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 15, 2017 07:28 Asia/Tehran
  • Ցույցեր Թել Ավիվում ՝ Նեթանյահուի դեմ

Հարյուրավոր իսրայելցիներ Թել Ավիվում ցույցեր են անցկացրել ռեժիմի վարչապետի և պետայրերի կոռուպցիայի դեմ:

«Ղոդս նեթ» գործակալության հաղորդման համաձայն, բողոքարարները շաբաթ երեկոյան հավաքվել են պատերազմի նախարարության շենքի առջև ՝ պահանջելով դատի տալ Սիոնիստական ռեժիմի վարչապետ ՝ Բենյամին Նեթանյահուին և չեղարկել նրա անձեռնմխելիության իրավունքը :

«Հաարեց» սիոնիստական օրաթերթը գրել է.-«Թել Ավիվում ցույցերը կազմակերպվել են «Սիոնիստական միության կոալիցիա»-ի , «Մերեց» և «Բանվորական» կուսակցությունների պահանջով: Ցույցերի անցկացմանը նպաստել են վերջերս Նեթանյահուի կոռուպցիոն գործով հետաքննությունները»:

Իսրայելի ոստիկանությունը հունվարի երկուսին հարցաքննել է Նեթանյահուին ՝ կաշառք ստանալու և կոռուպցիայի գործի շրջանակներում:

«Լիքուդ» կուսակցության նախարարներն ու անդամները հակադարձել են Նեթանյահուի դեմ ներկայացված կոռուպցիայի մեղադրանքին, նրանից պահանջելով պատասխան տալ իր քայլերի համար, հակառակ դեպքում, պետք է հրաժարական ներկայացնի:

Նեթանյահուն մեղադրվում է  սուզանավերի գնման համար գերմանական մի ընկերության հետ Իսրայելի ստորագրած պայմանագրում, միլիոնավոր դոլարների կաշառք  վերցնելու մեջլ: