ԵՄ-ն իր դիվանագիտական կենտրոնը Երուսաղեմ չի տեղափոխի
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51307-ԵՄ_ն_իր_դիվանագիտական_կենտրոնը_Երուսաղեմ_չի_տեղափոխի
ԵՄ-ն չի պատրաստվում Թել Ավիվում հաստատված իր ներկայացուցչության կենտրոնը տեղափոխել Երուսաղեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 17, 2017 04:15 Asia/Tehran
  • ԵՄ-ն իր դիվանագիտական կենտրոնը Երուսաղեմ չի տեղափոխի

ԵՄ-ն չի պատրաստվում Թել Ավիվում հաստատված իր ներկայացուցչության կենտրոնը տեղափոխել Երուսաղեմ:

Համաձայն «Ֆարս» լրատվական գործակալության հաղորդման, ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասխանատու Ֆեդերիկա Մոգերինին, Բրյուսելում գումարված ԵՄ ԱԳ նախարարների նիստից հետո հայտարարել է,  որ միությունն իր դիվանագիտական կենտրոնը Թելավիվից Երուսաղեմ չի տեղափոխելու:

ԵՄ-ի արտաքին քաղաքականության պատասախանատուն այն պայմաններում է նման հայտարարություն  արել, երբ ԱՄՆ-ի նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփը խոստացել է այդ երկրի դեսպանությունը Թել Ավիվից տեղափոխել Երուսաղեմ, որը պաղեստինցիները համարում են իրենց ապագա երկրի մայրաքաղաքը:

ԱՄՆ-ի դեսպանությունը Թել Ավիվից զավթված Երուսաղեմ տեղափոխելլու  Դոնալդ Թրամփի հայտարարությունը քննադատության է արժանացել  պաղեստինյան ու միջազգային շրջանակների կողմից: