Ազատագրվել է Մոսուլի արևելյան հատվածը
Իրաքի բանակին հաջողվել է լիովին ազատագրել Մոսուլ քաղաքի արևելյան հատվածը:
Իրաքյան լրատվամիջոցների հաղորդման համաձան՝ չորեքշաբթի օրը Իրաքի բանակն առաջխաղացում է արձանագրել Մոսուլի արևելյան հատվածում և ազատագրել է «Ալ-Դոլա» մեծ մզկիթը:
Նշելի է, որ ժամանակին ԻԼԻՊ ահաբեկչական խմբի պարագլուխ Աբուբաքր Ալ-Բաղդադին ելութով հանդես էր եկել այդ մզկիթում:
Իրաքի բանակի հրամանատարների խոսքերով, բանակը պատրաստ է ամբողջությամբ ազատագրել Մոսուլ քաղաքը:
2016 թ.-ին մեկնարկեց Մոսուլ քաղաքի ազատագրման ռազմական գործողությունները, որին մասնակցում են Իրաքի բանակի, ոստիկանության, ժողովրդական և քուրդերի Փեշմարգա ուժերը:
Իրաքի վարչապետ Հեյդար Ալէբադին հայտարարել է, որ առաջիկա երեք ամիսների ընթացքում Մոսուլ քաղաքը լիովին կազատագրվի :