Հորդանանը ընդգծել է Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստինի ձևավորման անհրաժեշտությունը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i51676-Հորդանանը_ընդգծել_է_Երուսաղեմ_մայրաքաղաքով_անկախ_Պաղեստինի_ձևավորման_անհրաժեշտությունը
Հորդանանի ԱԳ նախարարը ընդգծել է Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստինի ձևավորման անհրաժեշտությունը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 19, 2017 09:47 Asia/Tehran
  • Հորդանանը ընդգծել է Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստինի ձևավորման անհրաժեշտությունը

Հորդանանի ԱԳ նախարարը ընդգծել է Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստինի ձևավորման անհրաժեշտությունը:

Հորդանանի պաշտոնական լրատվական գործակալության փոխանցմամբ, հունվարի 18-ին Շվեյցարիայի Դավուսը նիստում ունեցած ելույթի ընթացքում. Հորդանանի ԱԳ նախարար Իմեն Ալ-Սաֆդին ասել է.«Պաղեստինի խնդրի կարավորման համար անցկացվող բանակցությունները պիտի երաշխավորեն Երուսաղեմ մայրաքաղաքով և 1976թ. սահմաններով անկախ Պաղեստինի ձևավորումը»:

Նա հավելել է.«Ցանկացած սպառնալիք որն ուղղված կլինի Երուսաղեմի արևելյան հատվածի արաբական, իսլամական և քրիստոնեական էության փոփոխության դեմ, կբորբոքի կրքերը»:

Տարբեր երկրների պաշտոնյաներ այն դեպքում են ընդգծել Երուսաղեմ մայրաքաղաքով անկախ Պաղեստինի ձևավորումը, երբ Դոնալդ Թամփը իր նախընտրական քարզարշավում ասել էր, որ Երուսաղեմը համարելու է Սիոնիստական Ռեժիմի մայրաքաղաքը և ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ  կտեղափոխի :