ԱՄՆ-ն ուշադրություն չի դարձնում Պաղեստինի ժողովրդի իրավունքներին
Երուսաղեմում Հռոմի ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսապետ Աթաոլլահ Հաննան ընդգծել է.«ԱՄՆ ղեկավարների կողմից Պաղեստինի ժողովրդի ու նրանց իրավունքների նկատմամբ ցուցաբերվող անուշադրությունը չի կարող պաղեստինցիներին զրկել իրենց իրավունքներից»:
Ինչպես հաղորդում է Թասնիմ լրատվական գործակալությունը, հինգշաբթի օրը Պաղեստինի ժողովրդի հետ համերաշխություն հայտարարելու նպատակով Երուսաղեմ ժամանած ամերիկացի ուսանողների պատվիրակության հետ հանդիպման ժամանակ, եպիսկոպոսապետ՝ Աթաոլլահ Հաննան ասել է.«Պաղեստինի ժողովուրդը երբեք չի հանձնվի ԱՄՆ-ի կամ այլ երկրների հրահրիչ քայլերի ու ազգային սկզբունքների դեմ ուղղված ճնշումների պատճառով»:
Դատապարտելով ԱՄՆ-ի դեսպանատունը Թել Ավիվից Երուսաղեմ տեղափոխելու ԱՄՆ-ի կառավարության նոր սպառնալիքը, ուղղափառ եկեղեցու եպիսկոպոսապետն ասել է.«Այդ որոշումը սադրիչ քայլ է և ոչ մի պաղեստինցի, արաբ կամ աշխարհի ցանկացած ազատախոհ մարդ, չի կարող ընդունել այն»: