Նեթանյահուն կրկին կենթարկվի հարցաքննության
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը հայատարարել է , որ կոռուպցիայի գործով կրկին հարցաքննելու է Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուին:
Վկայակոչելով «Մաարիո» սիոնիստական օրաթերթին, Պաղեստինի լրատվական ծառայությունը հայտարարել է, որ Իսրայելի ոստիկանության քննիչները համոզված են, Նեթանյահուի դեմ դատական հայց ներկայացնելու համար առկա են բավարար ապացույցներ:
Հաղորդման համաձայն՝ Սիոնիստական ռեժիմի դատական իշխանությունը Բենիամին Նեթանյահուին և նրա կնոջը մեղադրում է կոռուպցիայի մեջ:
Իսրայելի վարչապետ Բենիամին Նեթանյահուն հերքումէ իրեն առաջադրված մեղադրանքը:
Սիոնիստական ռեժիմի ոստիկանությունը Նեթանյահուին մեղադրում է երկու գործարարներից կաշառք ստանալու մեջ:
Կոռուպցիայի գործի շրջանակներում, Իսրայելի ոստիկանությունը մինչ այժմ երկու անգամ հարցաքննել է Նեթանյահուին :