ՀԱՄԱՍ-ը զգուշացրել է Պաղեստինյան տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցման կապակցությամբ
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52127-ՀԱՄԱՍ_ը_զգուշացրել_է_Պաղեստինյան_տարածքներում_քաղաքատիպ_ավանների_կառուցման_կապակցությամբ
Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ը հրապարակել է հաղորդագրություն, որում զգուշացրել է Երուսաղեմի հրեականացմանն ուղղված Սիոնիստական ռեժիմի տարածամոլական քաղաքականության և այդ ռեժիմի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական ավաններ կառուցվելու կապակցությամբ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 23, 2017 08:00 Asia/Tehran
  • ՀԱՄԱՍ-ը զգուշացրել է Պաղեստինյան տարածքներում քաղաքատիպ ավանների կառուցման կապակցությամբ

Պաղեստինի իսլամական դիմադրության շարժում՝ ՀԱՄԱՍ-ը հրապարակել է հաղորդագրություն, որում զգուշացրել է Երուսաղեմի հրեականացմանն ուղղված Սիոնիստական ռեժիմի տարածամոլական քաղաքականության և այդ ռեժիմի կողմից Հորդանան գետի արևմտյան ափին սիոնիստական ավաններ կառուցվելու կապակցությամբ:

Բռնազավթված Երուսաղեմում Սիոնիստական ռեժիմի քաղաքապետարանը կիրակի օրը հաստատել  է քաղաքի արևելյան հատվածում գտնվող երկու սիոնիստաբնակ ավաններում 560 բնակելի միավորներ կառուցելու մասին որոշումը:

Ինչպես հաղորդում է Իրանի ռադիո-հեռուստատեսության լրատվական ծառայությունը, ՀԱՄԱՍ շարժումն իր հաղորդագրության մեջ հայտարարել է,որ Սիոնիստական ռեժիմի այդ քայլը հակադրվում է միջազգային սկզբունքներին ու նորմերին և դեմ է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի ընդունած վերջին բանաձևին:

Պաղեստինի ինքնավար վարչակազմի խոսնակ՝ Նաբիլ Աբու Ռեդինեն կիրակի օրը հայտարարել է.«Անվտանգության խորհուրդը պետք է թիվ 2334 բանաձևի շրջանակում քայլեր ձեռնարկի` Պաղեստինի օկուպացված տարածքներում այդ ռեժիմի տարածամոլական քաղաքականությունների կապակցությամբ»:

ՄԱԿ-ի անվտանգության խորհուրդը 2016 թվականի դեկտեմբերի 23-ին ընդունել է թիվ 2334 բանաձևը,որը դատապարտում է պաղեստինյան տարածքներում Սիոնիստական ռեժիմի ավանաշինությունը: