Պաղեստինի արտգործնախարարությունը դատապարտել է սիոնիստաբնակ քաղաքավանների կառուցումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52265-Պաղեստինի_արտգործնախարարությունը_դատապարտել_է_սիոնիստաբնակ_քաղաքավանների_կառուցումը
Պաղեստինի արտգործնախարարությունը մի հաղորդագրությամբ դատապարտել է վերջերս Երուսաղեմում սիոնիստաբնակ քաղաքավանների կառուցման աշխատանքները:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 24, 2017 12:18 Asia/Tehran
  • Պաղեստինի արտգործնախարարությունը դատապարտել է սիոնիստաբնակ քաղաքավանների կառուցումը

Պաղեստինի արտգործնախարարությունը մի հաղորդագրությամբ դատապարտել է վերջերս Երուսաղեմում սիոնիստաբնակ քաղաքավանների կառուցման աշխատանքները:

«ԻՌՆԱ»-ի հաղորդման համաձայն՝ երեքշաբթի օրը Պաղեստինի արտգործնախարարությունը մի հաղորդագրություն տարածելով հայտարարել է, որ չնայած միջազգային կառույցների կողմից Իսրայելի վրա գործադրվող ճնշումներին, Սիոնիստական ռեժիմը շարունակելով քաղաքավաների կառուցման աշխատանքները, Երուսաղեմում ոտնահարել է պաղեստինցիների իրավուքները:

Վերջերս Սիոնիստական ռեժիմը անտեսելով ՄԱԿ-ի Անվտանգության Խորհրդի  բանաձևը, Երուսաղեմում սկսել է 560 սիոնիստաբնակ ավանների կառուցման աշխատանքները:  Սիոնիստական ռեժիմի այս քայլը առթել է միջազգային  հանրության և Պաղեստինի ղեկավարների բողոքը:

Պաղեստինի արտգործնախարարության հաղորդագրության մեջ նշված է, որ Սիոնիստական ռեժիմը փորձում է պաղեստինցիներին պատկանող տարածքները օկուպացնել և իր տեսակետը պարտադրել ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփի նոր կառավարությանը:

Հաղորդագրության մեջ նշված է.-«Միջազգային հանրության և հատկապես ԱՄՆ-ի նոր կառավարությոան  հստակ դիրքորոշումն այդ հարցի կապակցությամբ կարող է նպաստել պաղեստինցիների տարածքներում Իսրայելի ոտնձգությունների կանխարգելմանը »: