Սիրիայի զինյալները ՝ Կատարի, Արաբիայի և Իսրայելի կամակատարները
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52379-Սիրիայի_զինյալները_Կատարի_Արաբիայի_և_Իսրայելի_կամակատարները
«Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր ՝ Ջեմալ Ռաբեըն ասել է.-«Աստանայում նիստի անցկացումը չի նշանակում , թե Սիրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչում է ահաբեկիչներին: «Ջեյշ Ալ-Էսլամ» շարժման և Աստանայի նիստում զինյալ ընդդիմադիրների քաղաքական պատվիրակության ղեկավար ՝ Մոհամմեդ Ալուշի դիրքորոշումն ապացուցում է, որ ահաբեկչությանն աջակցող երկրները խափանել են Սիրիայի ճգնաժամի լուծումը»:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2017 13:09 Asia/Tehran
  • Սիրիայի զինյալները ՝ Կատարի, Արաբիայի և Իսրայելի կամակատարները

«Ֆարս» գործակալությանը տված հարցազրույցում, Սիրիայի խորհրդարանի պատգամավոր ՝ Ջեմալ Ռաբեըն ասել է.-«Աստանայում նիստի անցկացումը չի նշանակում , թե Սիրիայի կառավարությունը պաշտոնապես ճանաչում է ահաբեկիչներին: «Ջեյշ Ալ-Էսլամ» շարժման և Աստանայի նիստում զինյալ ընդդիմադիրների քաղաքական պատվիրակության ղեկավար ՝ Մոհամմեդ Ալուշի դիրքորոշումն ապացուցում է, որ ահաբեկչությանն աջակցող երկրները խափանել են Սիրիայի ճգնաժամի լուծումը»:

Նրա հավաստմամբ, Աստանայի բանակցություններին մասնակցելու հրավերն ընդունելով, Դամասկոսի կառավարությունը միջազգային հանրությանն ապացուցեց, թե ճգնաժամի կարգավորմանը ձգտող միակ լուրջ կողմն է:

«Եթե բոլոր կողմերը հարգեն Սիրիայում հրադադարի հաստատման մասին Աստանայի բանակցություններում կայացած համաձայնությունները, ապա զինյալ խմբերին վերահսկելու հարցում Թուրքիան խնդիրների առջև է հայտնվելու, քանզի այդ խմբերը Կատարի, Արաբիայի և ԱՄՆ-ի կառավարությունների կողմից մարտի դաշտից հեռանալու հրաման չեն ստացել».-ավելացրել է Սիրիայի խորհրդարանի պատգամավորը: