Ահաբեկչական պայթյուններ Բաղդադում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52387-Ահաբեկչական_պայթյուններ_Բաղդադում
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել են որոշ թվով մարդիկ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 25, 2017 13:36 Asia/Tehran
  • Ահաբեկչական պայթյուններ Բաղդադում

Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել են որոշ թվով մարդիկ:

Իրանի ռադիո-հեռուստատեսության լրտավական ծառայության հաղորդման համաձայն, Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ չորեքշաբթի օրը Բաղդադի առևտրական կենտրոններից համարվող Ալ-Ռասաֆի հրապարակում մեկ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են 10 իրաքցիներ և վիրավորվել են 30 ուրիշներ: 

Չորեքշաբթի օրը մեկ այլ ռումբ է պայթել Բաղդադի արևելյան Նահրավան տարածքում, որի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի և վիրավորվել են 3 ուրիշներ: 

Այն բանից հետո երբ Իրաքի բանակը և ժողովրդական ուժերը մեծ հաջողություններ են արձանագրել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, ահաբեկիչներն իրենց պարտությունները փոխարինելու պատրվակով ահաբեկչական գործողություններ են իրականացնում Իրաքի բնակելի տարածքներում: