Ահաբեկչական պայթյուններ Բաղդադում
Իրաքի մայրաքաղաք Բաղդադում երկու ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել և վիրավորվել են որոշ թվով մարդիկ:
Իրանի ռադիո-հեռուստատեսության լրտավական ծառայության հաղորդման համաձայն, Իրաքի անվտանգության աղբյուրները տեղեկացրել են, որ չորեքշաբթի օրը Բաղդադի առևտրական կենտրոններից համարվող Ալ-Ռասաֆի հրապարակում մեկ ավտոմեքենայի պայթյունի հետևանքով զոհվել են 10 իրաքցիներ և վիրավորվել են 30 ուրիշներ:
Չորեքշաբթի օրը մեկ այլ ռումբ է պայթել Բաղդադի արևելյան Նահրավան տարածքում, որի հետևանքով զոհվել է մեկ քաղաքացի և վիրավորվել են 3 ուրիշներ:
Այն բանից հետո երբ Իրաքի բանակը և ժողովրդական ուժերը մեծ հաջողություններ են արձանագրել ԻԼԻՊ-ի դեմ պայքարում, ահաբեկիչներն իրենց պարտությունները փոխարինելու պատրվակով ահաբեկչական գործողություններ են իրականացնում Իրաքի բնակելի տարածքներում: