Իսրայելն արտոնել է Երուսաղեմում 153 բնակելի միավորների կառուցումը
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52499-Իսրայելն_արտոնել_է_Երուսաղեմում_153_բնակելի_միավորների_կառուցումը
Սիոնիստական ռեժիմը շարունակելով Պաղեստինի տարածքներում իր զավթողականության քաղաքականությունը, հինգշաբթի օրն իր համաձայնությունն է տվել Երուսաղեմի արևելքում 153 բնակելի միավորների կառուցմանը:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 04:05 Asia/Tehran
  • Իսրայելն արտոնել է Երուսաղեմում 153 բնակելի միավորների կառուցումը

Սիոնիստական ռեժիմը շարունակելով Պաղեստինի տարածքներում իր զավթողականության քաղաքականությունը, հինգշաբթի օրն իր համաձայնությունն է տվել Երուսաղեմի արևելքում 153 բնակելի միավորների կառուցմանը:

Համաձայն «Ֆրանս Պրես»-ի հաղորդման, Երուսաղեմի քաղաքապետարանի բարձրաստիճան պաշտոնյաներից Մաաիր Թուրգեմանն ասել է, որ այդ բնակելի միավորները կառուցվելու են քաղաքի արևելյան արվարձանում գտնվող «Ջիլո»-ի տարածքում:

Թուրգեմանի ընդգծմամբ, դա Երուսաղեմի արևելքում շուրջ 11 հազար բնակելի միավորներ կառուցելու Իսրայելի ծրագրի մի մասն է համարվում:

ԱՄՆ-ի նոր նախագահ Դոնալդ Թրամփի պաշտոնավարման շրջանը սկսվելով և Իսրայելի հանդեպ նրա հովանավորությամբ այդ ռեժիմը նոր թափ է հաղորդել Պաղեստինի զավթված տարածքներում  քաղաքավանների կառուցմանը:

Ավելի վաղ՝ կիրակի օրը, Երուսաղեմի քաղաքապետարանն արտոնել էր ավելի քան 560 բնակելի միավորների կառուցումը:

Երեքշաբթի օրը Սիոնիստական ռեժիմի պատերազմի նախարարությունը տեղեկացրեց Հորդանան գետի արևմտյան ափին 2500 բնակելի միավորներ կառուցելու Թել Ավիվի որոշման մասին:

Սիոնիստական քաղաքավանների կառուցման ընթացքը թափ է ստացել այն պայմաններում, երբ ՄԱԿ-ի ԱԽ-ը 2016 թվականի դեկտեմբերի 23-ին Սիոնիստական ռեժիմի միջոցով քաղաքավանների կառուցման դեմ բանաձև ընդունեց: