Նեթանյահուն սիրիացի երեխաների դեմ նոր քայլեր է ձեռնարկում
https://parstoday.ir/hy/news/west_asia-i52537-Նեթանյահուն_սիրիացի_երեխաների_դեմ_նոր_քայլեր_է_ձեռնարկում
Սիոնիստական ռեժիմի վարչապետը և այդ ռեժիմի ՆԳ նախարարը մտադիր են սադրիչ քայլեր ձեռնարկել Սիրիայի պատերազմի հետևանքով իրենց ծնողներին կորցրած երեխաների դեմ:
(last modified 2026-04-11T10:09:36+00:00 )
Հունվար 27, 2017 14:06 Asia/Tehran
  • Նեթանյահուն սիրիացի երեխաների դեմ նոր քայլեր է ձեռնարկում

Սիոնիստական ռեժիմի վարչապետը և այդ ռեժիմի ՆԳ նախարարը մտադիր են սադրիչ քայլեր ձեռնարկել Սիրիայի պատերազմի հետևանքով իրենց ծնողներին կորցրած երեխաների դեմ:

ԻՌՆԱ գործակալությունը ուրբաթ օրը հղում կատարելով «Իսրայել Հիում» սիոնիստական օրաթերթին հաղորդեց, որ Սիոնիստական ռեժիմի վարչապետ Բենիամին Նեթանյահուն և այդ ռեժիմի ՆԳ նախարար Արիե Դարին համաձայնել են ընդունել Սիրիայի պատերազմի հետևանքով ծնողազուրկ դարձած հարյուր սիրիացի երեխաներին:

Սիոնիստական այդ օրաթերթը հավելել է, որ համաձայն այս ծրագրի՝ սիրիացի ծնողազուրկ երեխաները զավթված տարածքներ մուտք գործելուց հետո երեք ամիս նախապատրաստական փուլ կանցնեն Սիոնիստական ռեժիմին կապված դպրոցներում և ապա կհանձնվեն այդ ռեժիմի կրթադաստիարակչության նախարարությանը:

Սիրիացի որբերին ընդունելու Սիոնիստական ռեժիմի քարոզչությունն իրականացվում է այն պայմաններում, երբ այդ ռեժիմը 2011 թվականից ի վեր Սիրիայում ճգնաժամ առաջացրած ու ոճրագործությունների դիմած ահաբեկչական խմբերի հովանավորներից է համարվում: